Նիգերիայում կանխիկ գումարով լի պարկերով բեռնված ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ:
Կատարվածը տեսագրել է նիգերիացի հայտնի լրագրողներից մեկը:

Instagram-ում հրապարակված հոլովակում երևում է, թե ինչպես է ոչ մեծ ինքնաթիռի ետնամասը ծանրության պատճառով դիպել գետնին: Ինքնաթիռի շուրջ իրարանցում է սկսվել. աշխատակիցները փորձել են լուծել ստեղծված խնդիրը:

«Սա պետք է որ նիգերիական կինո լինի: Ինքնաթիռը հետ է ընկել, երբ այն չափազանց շատ է բեռնվել կանխիկ գումարի պարկերով… Չեմ հավատում աչքերիս»,- սոցցանցում գրել է լրագրողը:

Նա չի մասնավորեցրել, թե ինչ գումարի մասին է խոսքը, և ուր էին այն տեղափոխում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել