Հայ-ռուսական հարաբերություներն, ինչ խոսք, շատ կարևոր են մեր պետության առաջընթացի համար: Հենց այս նպատակով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի խնայում ոչ մի ջանք այդ հարաբերություններն առավել ամրապնդելու համար: Դա է փաստում ԲՀԿ նախագահի ունեցած հանդիպումը ՌԴ դեսպանի հետ և ոչ միայն: 
Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն շուտով հուշագիր կստորագրեն, որը ևս մեկ քայլ է երկու պետությունների կապերի ամրապնդման համար: «Եդինայա Ռոսիա»-ի և ԲՀԿ-ի միջև միջխորհրդարանական մակարդակով համագործակցությունն ունի շուրջ տասնամյա պատմություն, և գնալով այդ կապերն ավելի են ամրապնդվում՝ նպաստելով երկու պետությունների տնտեսական, ռազմական, ինչպես նաև քաղաքական կապերի խորացմանը:

Ինչպես հիշում ենք, Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն առաջարկեց Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ստեղծել ազատ տնտեսական գոտի, իսկ դա նշանակում է նաև, որ եթե մենք գնում ենք դեպի լիակատար ինտեգրացիա, ապա ՌԴ բանկերը նույն մատչելի տոկոսադրույքններով վարկեր կարող են տրամադրել նաև Հայաստանին:

Սա Գագիկ Ծառուկյանի կողմից շատ կարևոր և շահավետ առաջարկ է, քանի որ այս դեպքում Հայաստանում առավել նպաստավոր պայմաններ կարող ենք ստեղծել մանր ու միջին բիզնեսի զարգացման և կայացման համար:
Ի նշան հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների բարելավման՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել Աբովյան քաղաքում ռուսական դպրոցի կառուցմանը, որը կլինի տարածաշրջանում լավագույն դպրոցներից մեկը, եթե, իհարկե, ոչ լավագույնը, իսկ դպրոց հաճախող աշակերտների թիվը կհասնի հազարի:

Սրանք ԲՀԿ-ի կողմից ստեղծված այն բոլոր նախադրյալներն են զարգացած և կայուն պետություն ունենալու համար, որոնք արվել են վերջին տարիներին, և բնականաբար, դա օրինաչափորեն զարգանալու է՝ հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել