Armenpress.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, թե ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով, իսկ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ բոլոր որդիներն Էլ չեն ցանկանում նախագահ դառնալ»,-ասել Է Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի կուրսանտների եւ դասախոսների հետ կայացած հանդիպմանը: Նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Բելառուսի ղեկավարի խոսքով՝ նախագահի կյանքը հասկանալու համար այն պետք Է ապրել, բայց ինքը ոչ ոքի դա չի ցանկանում: Ալեքսանդր Լուկաշենկոն երեք որդի ունի՝ Վիկտորը (1975 թ.), Դմիտրին (1980 թ.) եւ Նիկոլայը (2004 թ.), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել