Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ գաղտնի ծառայության մոտ 200 աշխատակից կժամանի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունն ապահովելու համար: Այդ  մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է տեղական VnExpress թերթը` իր աղբյուրին հղումով:

Հայտնի է, որ փետրվարի 27-27-ը Հանոյում կկայանա Թրամփի և ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը: Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018-ի հունիսի 12-ին Սինգապուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել