Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին

Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։

Պարզվում է՝ դառնալով իշխանություն՝ Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017 թ․-ի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018 թ․-ի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։

2018 թ․-ի ամռանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, իսկ 2019 թ․-ի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա, փաստորեն։

2018 թ․-ի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են, մինչդեռ առ այսօր 10 զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։

Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։

ՀԳ. «Երջանկություն է, երբ այն, ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ»․ Մահաթմա Գանդի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել