Մեծ Հայք

Մեծ Հայքը զբաղեցնում էր ներկայիս Անդրկովկասի տարածքի էական մասը՝ ներառյալ Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի հողերից մասեր: Պետությունն իր գոյությունը սկսել է դեռ մ.թ.ա. 2-րդ դարում և անկում է ապրել 7 դար անց : Այսպես՝ Հայաստանը դարձավ առաջին պետությունն աշխարհում, որն իր պաշտոնական կրոն ճանաչեց քրիստոնեությունը՝ ընդունելով այն 301 թ.: Մինչ այդ քրիստոնեությունն ընդամենը լայն տարածում ուներ Հայաստանում: Քրիստոնեության ընդունումը կապված էր պարսից շահ Շապուհ I-ի պարբերական բնույթ ունեցող արշավանքների հետ և ուղղված էր հայ ագին միավորելուն:

Օսրոյենե

Օսրոյենեն, չնայած իր կարճաժամկետ անկախությանը, գտնվում էր Մակեդոնացու իշխանության տակ, իսկ որոշ ժամանակ էլ՝ Մեծ Հայքի, սակայն թագավորությունը դարձավ առաջին պետություններից մեկը, որը պաշտոնապես ճանաչեց ու ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն իր տարածքում: Կրոնի ընդունման հստակ տարեթիվը հայտնի չէ, սակայն որոշ պատմաբաններ Օսրոյենեի թագավորությունը համարում են քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունը, իսկ մյուս՝ առավել գերակշիռ մասն այդպիսին համարում է Մեծ Հայքը:

Հռոմեական կայսրություն

Հռոմի ու քրիստոնեության հարաբերությունները բարդ էին: Հռոմեական կայսրությունը, լինելով հեթանոս պետություն, քրիստոնեության ի հայտ գալու առաջին վայրկյանից ի վեր ամեն կերպ ճնշում էր այն, նաև առաջին քրիստոնյաներին ու նրանց համայնքներին: Սակայն անցան տարիներ, ու Հռոմեական կայսրությունը թուլացավ, իսկ քրիստոնեությունն ուժ էր հավաքում, և այդ պատճառով Կոնստանտին Մեծ կայսրը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Կոնստանտինը կայսրության ողջ տարածքում սկսեց եկեղեցիներ կառուցել, և նա այնքան հավատարիմ էր քրիստոնեությանը, որ անգամ հրամայեց ոչնչացնել բոլոր հեթանոսական տաճարները: Սակայն հարկ է նշել, որ քրիստոնեության ընդունումն արագացրեց Հռոմի անկումը: Այս կրոնն ընդունվել է 325 թ.:

Վիրք

Վիրքը վրացիների պատմական պետությունն է, որը Հայաստանի հետքերով 326 թ. ընդունեց քրիստոնեությունը: Պետությունը հիմնվել է մ.թ.ա. 3-րդ դարում և գոյություն է ունեցել 6 հարյուրամյակ շարունակ, չնայած որ իր գոյության հաջորդ տարիներին գտնվում էր պարսիկների վասալության տակ: Քրիստոնեության ընդունումը մեծ մասամբ պայմանավորված էր պարսիկների կողմից պետության վրա ճնշումը թուլացնելու ցանկությամբ. Հռոմը մեկ տարի առաջ ընդունել էր քրիստոնեությունը, և Վիրքը հույս ուներ, որ Հռոմն իրեն կաջակցի այդ հարցում:

Աքսումի թագավորություն

Այս թագավորությունը գտնվում էր ներկայիս Եթովպիայի տարածքում: Պետությունը հիմնվել է մեր թվարկության 1-ին դարում և Եթովպիական կայսրության է վերափոխվել 10-րդ դարում: Այստեղ քրիստոնեությունն ընդունել են 330 թ., չնայած որ Աքսումում մեծ տարածում ունեին նաև մի շարք այլ կրոններ: Մինչ օրս Եթովպիայում ուղղափառություն են դավանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել