«Երբ օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն բուռն քննարկումների ալիք առաջացրեց:

Նախ և առաջ՝ բոլորի ուշադրությունը գրավեց, որ լուրջ փոփոխություններ է եղել առաջին հորիզոնականներում, ինչի արդյունքում մի շարք նախկին գիգանտներ այս տարի բավական համեստ հարկային արդյունք են գրանցել:

Իհարկե, իշխանության կողմից եղան արդարացումներ, մեկնաբանություններ, սակայն որքան էլ որ դրանք շատ  լինեն, միևնույն է, առաջին հայացքից պարզ երևում է, որ ինչ-որ բան այն չէ, իսկ թե ինչը, բնականաբար գիտենք բոլորս, սակայն բարձրաձայն չենք կարող ասել, քանի որ ՊԵԿ-ի փակ վարագույրների հետևում չի երևում գոյացած ու չվճարված հարկերի չափը:

Սակայն, արի ու տես, որ այդ արդյունքներով մտահոգվելու փոխարեն՝ իշխանությունը լրիվ հակառակ պատկերն է ներկայացնում:

Տնտեսագիտությունից հեռու, կամ երբեմն նույնիսկ շատ հեռու գտնվող մարդիկ փորձում են խելացի մասնագիտական մտքեր ու հաշվարկներ կատարել, ավելին, այդ մասին ելույթներ ու հարցազրույցներ են ունենում, ինչի արդյունքը լինում է ոչ այլ ինչ, քան զավեշտալի վիճակում հայտնվելը:

Նման մի դեպք արձանագրվեց օրերս: ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խրոխտ դեմքով հայտարարեց. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անցած տարի, նկատի ունեմ 2017-ին, վճարել է 18 մլրդ հարկ: ՜ս անցած տարի վճարել է 42 միլիարդ հարկ: Դուք պատկերացնում եք՝ ինչ է տեղի ունենում: Դուք լսո՞ւմ եք՝ ինչ եմ ասում. 18 մլրդ և 42 մլրդ հարկ: Էստեղ խոսքը ոչ թե 70, այլ 300 տոկոսի մասին է: Հարկերի պատճառով եկամուտներն են թաքցրել: Մոտավորապես 200 մլն թաքցրել են: Այստեղ, իհարկե, պետք է, նախ և առաջ, ոչ երանի ասենք Աղազարյանի մաթեմատիկայի ուսուցչին, քանի որ նրա պատգամավոր սանը 42 մլրդ-ը համարում է 18 միլիարդի 300 տոկոսը՞ Բացի այդ, որ իշխանական ուժի պատգամավորը 80 տոկոսով սխալ է հաշվում, նաև մոռանում է, որ պետք էր հաշվել, թե 18-ը 42-ի քանի տոկոսն է, և ստանալ 550-60 տոկոս միջակայք:

ՍԱկայն ամենազավեշտալին, թերևս, դա չէ: Եթերում վստահ և խրոխտ ձայնով մաթեմատիկա առարկան բնաջնջելուց զատ՝ Աղազարյանը նաև ձեռքի հետ 10 միլիարդով ավելացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  վճարած հարկերը, փաստացի 32 միլիարդի պարագայում վստահորեն մի քանի անգամ արտաբերելով 42 մլրդ թիվը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել