«Վերջին ամսվա ընթացքում խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը գործադիրի անդամներին «շարքով-կարգով» հրավիրում է Ազգային ժողով և փակ ձևաչափով երկար քննարկումներ ծավալում:

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ նման հանձնարարություն տվել է վարչապետը՝ միաժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հուշելով, որ նախաձեռնությունը կյանքի կոչվի օրենսդիրի «խողովակով»:

Ըստ տեղեկությունների՝ հանդիպումների ընթացքում բավականին զավեշտալի ու քննարկվող «թեմայից» դուրս հարցադրումներ են հնչում նորաթուխ ու անփորձ պատգամավորների կողմից, սակայն նախարարներին հանձնարարված է, որ անգամ ամենամառազմատիկ հարցերին լուրջ վերաբերվեն և տրվեն հստակ բացատրություններ:

Օրաթերթը պարզել է, որ սրանք յուրատեսակ փորձնական պարապմունքներ են, այսպես ասած՝  «տնային աշխատանք», պլենար նիստերից առաջ, որպեսզի ԱԺ-ի՝ ուղիղ եթերով հեռարձակվող նիստերի ժամանակ «լյապերը» գոնե շատ չլինեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել