Կոռուպցիոն սկանդալների մեջ թաղվող Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ ինքը լրատվամիջոց չի համարում այն մեդիան, որը տեղեկություն է հրապարակում այն մասին, որ Սանասարյանին կարող է ձերբակալեն։ Փառք Աստծո, կան որոշ բնագավառներ, որոնք չեն տուժել հեղափոխությունից։ Օրինակ՝ Նյուտոնի երեք օրենքներն էլ, մանավանդ՝ երրորդը, աշխատում է՝ անկախ Սանասարյանի ցանկությունից, նույնը կարելի է ասել բազմապատկման դիստրիբուտիվ հատկության մասին։ Նույնկերպ եւ լրատվամիջոցը շարունակում է մնալ լրատվամիջոց՝ անկախ ՊՎԾ որոշումներից, իսկ տվյալ դեպքում մամուլը վարկաբեկելու փոխարեն օգտակար կլիներ պաքսիմատ չորացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել