ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «որքան հնարավոր է շուտ» երկրում 5G և 6G ներդնել: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Ամերիկյան ընկերությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը կամ մնան ետևում: Ոչ մի պատճառ չկա հետ մնալու»,- գրել է նա՝ ակնհայտորեն ակնարկելով Չինաստանին:

Հստակ չէ, թե որն է հաջորդ սերնդի բջջային կապի ստանդարտների աջակցությանն ուղղված Թրամփի հանկարծակի թվիթների ոգեշնչման աղբյուրը, գրում է The Verge-ը:

Գուցե Fox-ը և այլ լրատվամիջոցներ հիշատակել են Samsung-ի 5G օժանդակությամբ նոր Samsung Galaxy S10-ի անոնսը կամ Թրամփին անհանգստացրել է, որ Verizon-ը, ԱՄՆ-ի բջջային օպերատորներից մեկը, 5G-ի կենդանի ցանց չունի, որտեղ սարքը կկարողանար իր գործառույթներն փաստացի իրականացներ: Կամ, թերևս, նախագահական հեռախոսը AT & T 5G E թարմացում է ստացել՝ հիշեցնելով Թրամփին, որ ամերիկյան օպերատորներն ապավինում են հաճախորդներին համոզելու էժան հնարքներին՝ ցույց տալու համար, որ իրենց արագությունն ավելի մեծ է»,- նշում է պարբերականը:

Հնարավոր է պատճառն այն է, որ Թրամփը պարզապես ցանկանում է, որ ամերիկյան ընկերությունները հետազոտական աշխատանքներն աներևակայելի վաղ սկսեն, որը նրանց հնարավորություն կտա հետ չմնալ հաջորդ սերնդի կապի ներդրման դեպքում: Պարզապես սպասեք, քանի դեռ նա չի լսել մալուխային ընկերությունների և 10G-ի մասին»,- հեգնում է նախագահին պարբերականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել