Լիարժեք ճաշի ընդմիջումը օգտակար է առողջության համար․ այն դրական ազդեցություն է ունենում աշխատանքի արդյունավետության վրա։ Ճաշի ընդմիջման պարբերաբար անտեսումը հանգեցնում է քնի, մարսողության, ուշադրության կենտրոնացման խանգարմանը՝ գրում է The Guardian-ը։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նրանք, ովքեր ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում չեն կտրվում իրենց պարտականություններից, ավելի ցածր աշխատունակություն են ունենում, քան նրանց այն գործընկերները, ովքեր օրվա ընթացքում կարողանում են կազմակերպել կարճաժամկետ հանգիստ: Բացի այդ՝ ճաշի ընդմիջումը նվազեցնում է զգացայական դաշտի հյուծվածության հնարավորությունը:

Փորձարկումների՝ ճաշի ընդմիջում արած մասնակիցները սթրեսի չեն ենթարկվել և ավելի լավ են քնել գիշերները: Փորձագետները զգուշացնում են, որ ճաշի ընդմիջումից հաճախակի հրաժարվելը կարող է հանգեցնել ստամոքսի հետ կապված հիվանդությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել