168.am-ը գրում է.

Վենեսուելայից փախստականների թվաքանակն ամբողջ աշխարհում կազմել է 3,4 միլիոն: Այդ մասին ասված է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) եւ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԳԿՎ) համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է փետրվարի 22-ին: Ազգային միգրացիոն իշխանությունների տրամադրած եւ այլ աղբյուրներից վերցված տվյալների համաձայն, ներկայում Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում գտնվում է 2,7 մլն վենեսուելացի:

«Միջին հաշվով 2018 թվականին ավելի լավ կյանքի եւ պաշտպանություն գտելու որոնումներում Վենեսուելան ամեն օր լքել է մոտավորապես 5 հազար մարդ»,-ասված է փաստաթղթում: Վենեսուելայից առավել մեծ թվով միգրանտներ ու փախստականներ իր մոտ ընդունել է Կոլումբիան՝ 1,1 մլն մարդ:

Նրան հաջորդում Է Պերուն (506 հազար մարդ), Չիլին (288 հազար մարդ), Էկվադորը (221 հազար մարդ), Արգենտինան (130 հազար մարդ) եւ Բրազիլիան (96 հազար մարդ): ՄԱԿ-ի ՓԳԳԿՎ-ի եւ ՄՄԿ-ի տվյալներով, Լատինական Ամերիկայի երկրների իշխանությունները ժամանակավոր կեցության իրավունք են տրամադրել Վենեսուելայի մոտավորապես 1,3 մլն քաղաքացիների: Դրա հետ մեկտեղ 2018 թվականին լրացուցիչ տրվել է ապաստան տրամադրելու 232 հազար խնդրագիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել