168.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ոչ ոքի չի ցանկանում ապրել պետության ղեկավարի կյանքով, իսկ իր որդիները չեն ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը։

«Իմ բոլոր որդիներն էլ չեն ցանկանում նախագահ դառնալ»,-ասել է Լուկաշենկոն Ռազմական ակադեմիայի կուրսանտների եւ դասախոսների հետ կայացած հանդիպմանը:Նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը: Բելառուսի ղեկավարի խոսքով՝ նախագահի կյանքը հասկանալու համար այն պետք է ապրել, բայց ինքը ոչ ոքի դա չի ցանկանում: Ալեքսանդր Լուկաշենկոն երեք որդի ունի՝ Վիկտորը (1975 թ.), Դմիտրին (1980 թ.) եւ Նիկոլայը (2004 թ.), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել