Armenpress.am-ը գրում է.

Չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսը, որը մարմնավորել Է ՉԺՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին, եւ նրա «գործընկերը»՝ ամերիկացի երաժիշտ Դենիս Ալանը, որը մարմնավորել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Հանոյում են հայտնվել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին: Այն կկայանա փետրվարի 27-28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զույգը ֆոտոսեսիա Է կազմակերպել քաղաքի կենտրոնական մասում, որտեղ գտնվում են մի քանի հինգաստղանի հյուրանոցներ, որոնցից մեկը կարող Է դառնալ գագաթնաժողովի անցկացման վայրը: Առայժմ տեղի այն ծառայությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման եւ անվտանգության ապահովման համար, ոչ մի կերպ չեն արձագանքել նրանց հայտնվելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել