Չինաստանի Չանշա քաղաքի Անտառային տնտեսության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնական Ցզոֆու Սյանոմի գլխավորած գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ ռոքսելյան ռինոպետիկների գրեթե 90 %-ը կերակրված են ոչ իրենց մայր կապիկների կողմից, այլ ուրիշ էգերի՝ տատիկների կամ մորաքույրների կողմից։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։

Օտար ձագերի մասին հոգ տանելու բնավորությունը նկատվում է շատ կաթնասունների մոտ, սակայն օտար սերնդի պարբերական կերակրումը մինչ այժմ միայն մարդկային հատկություն է համարվել։

Ռոքսելյան ռինոպետիկները Կարմիր գրքում գրանցված ոսկեգույն մորթիով չինական կապիկներ են, որոնց հասակը հասնում է 75 սմ-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել