Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության և՛ զինանշանը, և՛ օրհներգը փոփոխության կարիք ունեն, բայց ոչ հիմա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակութաբան Կարինե Հակոբյանը։

«Հիմա, հենց այս պահին այդ հարցը բարձրացնելը շատ արհեստական է, բոլորովին դրա ժամանակը չէ, որովհետև մենք պատրաստ չենք այդ փոփոխությունները կատարելուն։ Ե՛վ հասարակությունը, և՛ իշխանությունը պատրաստ չեն դա անելու», - ասաց նա։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, հիշեցնենք, անդրադարձել է ՀՀ օրհներգի փոփոխությանը՝ նշելով, որ հայտարարում է օրհներգի տեքստի մրցույթ: Նա նշել է, որ իր կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մրցույթ է հայտարարում՝ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա տեքստ գրել, ապա երկու ամսվա ընթացքում կամփոփվեն արդյունքները և կընտրվի մեկ տարբերակ:

«Որպեսզի մենք կարողանանք այդ փոփոխությունն անել, մենք ինքներս պետք է մեզ ճանաչենք, ազգային ինքնաճանաչողության խնդիր կա՝ մշակույթի միջոցով։ Դրան հասնելու համար պետք է ոչ թե մշակույթի նախարարություն փակել, այլ պետք է այն հզորացնել, կատարելագործել», - ասաց մշակութաբանը՝ արհեստական օրակարգ համարելով այս պահին օրհներգի փոփոխության հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել