Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան, գրում է РБК-ն: 

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որևէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաև չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում»,-ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ կառույցը՝ ի դեմս ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի, ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:

«ՀԱՊԿ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»,-հավելել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ կառույցի օպերատիվ կառավարման պակաս չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել