Aravot.am-ը գրում է.

«Իսկ գիտի՞ արդյոք Ավետիք Իշխանյանը, որ Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ զետեղված է 7-րդ դարից եկող շարականը, որը ոչ միայն իմ պապերը, այլ նաեւ իր պապի պապերը աղոթել են, պետականություն պահպանել:

Եվ վերջիվերջո, մեր հավատքը մեզ օգնել եւ պահպանել է»,- սա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի պատասխանն է նախկին «Ղարաբաղ 2» կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին: Հ

իշեցնենք, Aravot.am-ի հետ զրույցում Ավետիք Իշխանյանը հարց էր ուղղել Ալեն Սիմոնյանին`ՀՀ օրհներգը փոխելու նրա նախաձեռնության հետ կապված: «Գիտի՞ արդյոք Ալեն Սիմոնյանը, որ «Մեր Հայրենիք» երգելով իր պապերը հաղթել են Սարդարապատում եւ կերտել Անկախ Հայաստան»,- հարց էր հնչեցրել Ավետիք Իշխանյանը։ «Կարող եմ ասել պարոն Իշխանյանին, որ իր մոտ ստացվեց իմ անունի շնորհիվ եւս մեկ անգամ հայտնվել լրատվական դաշտում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Aravot.am-ի դիտարկմանն էլ, որ տեսակետներ հնչեցին, թե օրհներգի փոփոխության նախաձեռնությամբ հենց դուք եք ցանկանում ինքնահաստատվել եւ մնալ պատմության մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ի՞նչ ունեմ ես ինքնահաստատվելու, կասե՞ք: Ես ՀՀ-ում տասը տարի շարունակ հրապարակային գործունեություն եմ ծավալել. Որեւիցե ինքնահաստատվելու խնդիր չունեմ:

Ոչ էլ պատմության մեջ մնալու խնդիր ունեմ, որովհետեւ ես արդեն մնացել եմ պատմության մեջ, որպես մարդ, որը որ թավշյա հեղափոխության կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկն է եղել»: 

Այլ մանրամասները`տեսանյութում 




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել