Armsport.am-ը գրում է.

ՖԻՖԱ-ն Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության հետաքննության արդյունքում որոշել է պատժամիջոցներ կիրառելու մասին:

Կազմակերպության կարգապահական կոմիտեն որոշել է տրանսֆերային արգելք սահմանել ակումբի վրա:

Առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «Չելսին» չի կարողանա գրանցել նոր ֆուտբոլիստների:

Այսպիսով, «Չելսին» նոր ֆուտբոլիստների կկարողանա ձեռք բերել միայն 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո:

Ակումբը 29 տարբեր տարիքի ֆուտբոլիստների տեղափոխություններ իրականացնելիս մի շարք խախտումներ է թույլ տվել:

Հիշեցնենք` նման պատժամիջոցներ վերջերս կիրառվել են նաև «Բարսելոնայի» և Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: Այդ պատճառով, թիմերի նորեկները, այդ թվում Արդա Թուրանն ու Դիեգո Կոստան, ստիպված եղան կես տարի սպասել` իրենց ակումբներում նորամուտը նշելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել