168.am-ը գրում է.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային խումբ կձևավորի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերելու է մտավոր սեփականությանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնեց՝ ամփոփելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ խմբակցության աշխատանքային հանդիպումը:
«Հակոբ Արշակյանի հետ խոսել ենք նաև օրենսդրական նախաձեռնությունների մասին: Եվ հիմա «Իմ քայլը» խմբակցությունում խումբ կձևավորվի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Մասնավորապես, Արշակյանը նշեց երկու նախաձեռնության մասին: Խոսքը մտավոր սեփականության մասին է»,-ասաց Մակունցը:
Նա նշեց՝ մտավոր սեփականության հարցը մեծ խնդիր է առաջացնում դաշտում, և դա կարգավորման կարիք ունի:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/02/22/1085445.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել