Panorama.am-ը գրում է.

ԱԺ մարդու  իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում  աշխատանքային քննարկման ժամանակ, որին ներկա էր  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, անդրադարձ եղավ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպին։

Նախարարը նշեց, որ կալանավորներից  մեկին, ով գտնվում էր կարանտինի մեջ, տեղափոխվել էր ՔԿՀ, գտել են կախված վիճակում:

«ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են կախված վիճակում: Երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվելիս եղել: Նրանք մեղադրվում են անչափահաս երեխային բռնաբարելու մեջ, այդպիսի դեպքեր լինում են, իհարկե, ցավալի է, բայց գործը դեռևս նախաքննության փուլում է։ Ինքնասպան եղած մեղադրյալը երկու անգամ պատիժ կրել է տարբեր բնույթի հանցագործությունների համար»,- ասաց նա:

Այնուհետև Զեյնալյանը տվյալներ  ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ու դատապարտյալների վերաբերյալ. «Մենք ՔԿՀ-ներում կարող ենք պահել 5300-ի չափ կալանավոր: Այսօր 2266-ի չափ դատապարտյալ և կալանավոր կա քրեակատարողական հիմնարկներում, որոնցից 963-ը՝ կալանավոր, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահին 10 դատապարտյալ հացադուլ է իրականացնում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել