Երևան Մոլը երեկ տոնում էր իր 5-րդ տարեդարձը: Այս կարճ ժամանակահատվածում առևտրաժամանցային կենտրոնը նպաստել է Հայաստանում շոփինգի մշակույթի ձևավորմանը և ներկայացրել ոլորտում եզակի համարվող մի շարք ծառայություններ, որոնք  փոխել են մարդկանց՝ շոփինգի հանդեպ ունեցած կարծրատիպային մոտեցումները: Երևան Մոլը տոնական օրվա առթիվ իր հավատարիմ հաճախորդների համար պատրաաստել էր  անակնկալներ՝ գեղեցիկ համերգային ծրագիր, համեղ տորթի հյուրասիրություն և, իհարկե, օրվա գլխավոր անակնկալը` 5 հատ 500.000 դրամ արժեքով նվեր-քարտ: Հոբելյանական խաղարկությանը մասնակցում էին 5000 դրամ և ավելի գնումներ կատարած հաճախորդները: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը, ֆիքսել հաջողակներին, ինչպես նաև հետաքրքիր զրույցում ամփոփել մոլի 5 տարվա ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

Երևան Մոլը, հետևելով առևտրի ու ժամանցի համալիրների միջազգային ստանդարտներին և այդ գործընթացում հիմնական շեշտադրումը կատարելով որակի վրա, նախորդ հինգ տարիների ընթացքում շուկային ներկայացրեց Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքների կենտրոնը՝ «Նավապետ Քիդի գանձերի կղզին», և ամենաբարձր որակի պատկեր ու ձայն ապահովող «ԿինոՊարկ» 4K կինոթատրոնը: Երկարատև բանակցությունների արդյունքում հայկական շուկա առաջինը մուտք գործեց ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցը՝ «Քարֆուրը»: Իսկ ահա նախորդ տարի մայրաքաղաքի հոբելյանական 2800-ամյակի կապակցությամբ Երևան Մոլը ներկայացրեց  «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային կոնցեպտը, որն իրենից հին Երևանի կոլորիտային փողոց է ներկայացնում, որտեղ ճարտարապետական և դիզայներական լուծումները փոխանցում են Երևանի ջերմ մթնոլորտը: «Երևան Գելըրիում» կարելի է ոչ միայն շոփինգ անել, այլև հաճելի ժամանակ անցկացնել տարածքի սրճարանում՝ ընկերական կամ ընտանեկան միջավայրում:

Երևան Մոլի Մարքեթինգի բաժնի տնօրեն Շուշան Ավագիմյանը հպարտորեն է նշում, որ ամեն օր իրենք հյուրընկալում են շուրջ 15.000 այցելուի Հայաստանից ու Արցախից. «Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետ, որակյալ ու հագեցած ժամանցը Երևան Մոլում, ինչի մասին վկայում են այս 5 տարիների ընթացքում մեր բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև հաճախորդների գնահատականն ու ընտրությունը: 2018-ին մոլերի շուկայում հետազոտության արդյունքներով Երևան Մոլի մասնաբաժինը կազմում է 79 տոկոս՝ դարձնելով մեզ շուկայի բացարձակ առաջատար»,- ասում է Շուշանն ու հավելում, որ արտասահմանից ժամանած հյուրերի համար ևս Երևան Մոլը համարվում է ընկերական և ընտանեկան ժամանցի ցանկալի վայրերից մեկը, ինչի մասին վկայում են Trip Advisor միջազգային պորտալում ընկերության էջում գրված բազմաթիվ դրական մեկնաբանություններն ու պորտալի կողմից տրամադրված գերազանցության սերտիֆիկատը:

Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, ժամանակն ու որակյալ ժամանցը՝ Երևան Մոլը նախորդ տարի հայկական առևտրաժամացային ոլորտում ներկայացրեց նորություն համարվող մի շարք ծառայություններ՝ «Valet Parking», անձնական ոճաբանի և առաքման ծառայությունները:

Երևան Մոլում այս պահին ներկայացված է ավելի քան 150 բրենդային խանութ՝ ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը, ZARA HOME և Mango Man բրենդները: Շուշան Ավագիմյանը շտապում է հայտնել, որ իրենք այսքանով չեն սահմանափակվում: Սիրված առևտրաժամանցային կենտրոնը շարունակում է համալրվել նոր բրենդներով։ «Շատ շուտով մոլի հաճախորդները կարող են գնումներ կատարել նաև իտալական Intimissi և Calzedonia բերնդներից: LC Waikiki բրենդը ևս շուտով կներկայացվի մեզ մոտ»,- եզրափակեց Շուշան Ավագիմյանը:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել