«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ար­տակ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաս­տաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է հողամաս, ինչ­պես նաև «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխա­ռությունները կազմել են 10000 ԱՄՆ դոլար և 25 000 ԱՄՆ դոլար: Իսկ դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազ­մել է 7000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնա­կան պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստա­ցած եկամուտը կազմել է 396 395 ՀՀ դրամ: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկո­սը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 700 ԱՄՆ դոլար եկամտի մասին:

Նշենք, որ մինչ առաջադրվելը, Արտակ Մանուկյանը վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականն էր: Ա. Մանուկյանը տնտեսագետ է: Նա մի շարք մարմիններում, կառույցներում ու ընկե­րություններում փորձագիտական, հետազոտական աշխատանքի տա­րիների հարուստ փորձ ունի:

Մաս­նավորապես՝ 2008-2016 թթ. նա եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտ­րոնի» պետական գնումների քաղա­քականության փորձագետ: 2014- 2015 թթ.՝ ՔԿՀ-ներում և մարմիննե­րում հասարակական վերահսկողու­թյուն իրականացնող հասարակա­կան դիտորդական խմբի հակակոռուպցիոն փորձագետ:

2017 թ. մա­յիսից մինչև 2017 թ. նոյեմբեր նա­խագահել է ՓՄՁ համագործակցու­թյան ասոցիացիա հ/կ-ն: 2017 թ. եղել է «Հանրային քաղաքականու­թյան հետազոտությունների ազգա­յին կենտրոն» հ/կ նախագահ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել