«Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ և այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին:

Վերջիններս, ըստ երևույթին, չեն համակերպվում նոր իշխանությունների վարած քաղաքականության հետ, ու հանուն գաղափարի, անդամագրվում են «Հանրապետականին»: «Նրանց վերադասները, իհարկե, տեղյակ չեն, որ պետական չինովնիկներն անգամ չեն վստահում իրենց ու անդամագրվում են կուսակցությանը: Մեր շարքերը համալրում են նաև գործարարները: Խոսքը խոշոր ձկների մասին չէ, այլ մանր ու միջին բիզնես անող ձեռներեցների, որ մեզ հետ ճանապարհ են ուզում անցնել»,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը:

Նշեց նաև, որ մոտ ժամանակներս փոփոխություններ կլինեն «Հանրապետականի» ներսում, կփոխվի խորհրդի կազմը: Ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ գուցե հայտարարությամբ հանդես գան. «Չի բացառվում, որ իր պաշտոնաթողության օրը Սերժ Սարգսյանը ելույթ ունենա: Նա առայժմ չի լքի կուսակցության նախագահի աթոռը, անելիքներ կան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել