«Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարա­րեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց:

Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով: Մեզ ասացին, որ նա, իբր պատահաբար, ժամը 6-ից «մի քիչ» պակաս իջնում է ներքև՝ մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է գործից փախչում: Ոմանք ստիպված են եղել բացատրագրեր գրել՝ ժամանա­կից շուտ գնալու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել