«Կովկասի գերուհին» ֆիլմում Նատալյա Վառլեյին վստահված էր գլխավոր հերոսուհու կերպարը։ Ներկայացնում ենք դերասանուհու գեղեցկության մի քանի գաղտնիք։

Դերասանուհին հետևում է օրվա խիստ ռեժիմին։ Նրա առավոտը սկսվում է վաղ՝ ժամը 07։00-ից ոչ ուշ։ Նա քնում է ժամը 23։00-ից ոչ ուշ, քանի որ օրգանիզմին հարկավոր է վերականգնվել և ուժ հավաքել հագեցած օրվանից հետո։ Հենց այս ռեժիմն է բարենպաստ ազդեցություն ունենում մարդու օրգանիզմի վրա։

Ամեն առավոտ կոնտրաստային լոգանքը պարտադիր է։

Առավոտյան մարզանքը ևս պետք է կատարել ամեն օր։

Դերասանուհին առհասարակ չի կարդում աստղագուշակ և, իր խոսքով, նման այլ հիմարություններ։ Նա ընթրիքից հետո նորություններ չի նայում և փորձում է ապրել իր խղճով ու աստվածաշնչյան պատվիրաններով։

Շատերն են հիանում դերասանուհու փարթամ մազերով։ Նա հավատացնում է, որ մազերը լվանում է ամեն օր։

Նատալյա Վառլեյն իր ուժի, ոգեշնչման աղբյուր, ձեռքբերում ու հաջողություն է համարում իր երեխաներին ու թոռներին։

«Երեխաների օգնությամբ հասկանում ես, թե որքան արագ է թռչում ժամանակը, և գիտակցում ես՝ որքան էլ բանաստեղծություններ գրես, դերեր խաղաս, չես արել և չես անի ավելի լավ որևէ բան, քան երեխաներին ծնունդ տալն է»,- նշում է դերասանուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել