Վատ լուր սելֆիի սիրահարների համար․ այն աղավաղում է ձեր արտաքին տեսքը։ Վերջերս հրապարակվել է բավականին հետաքրքիր հետազոտություն, որի համաձայն՝ մոտավորապես 30 սմ հեռավորության վրա արված սելֆին մեծացնում է ձեր քիթը մոտ 30%-ով։

Համեմատության համար գիտնականները լուսանկարներ են արել 150 սմ հեռավորությունից, որտեղ մարդկանց արտաքինը չի աղավաղվել։

Այս եզրահանգմանը մասնագետները եկել են՝ հիմնվելով մաթեմատիկական մոդելավորման վրա, որը ստեղծվել էր նկարների վրա հեռավորության և անկյան ազդեցությունը ստուգելու համար։

Հետազոտության հեղինակները նշում են, որ մարդիկ պետք է հասկանան, թե սելֆի կերպարները որքան չեն համապատասխանում իրականությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել