Ասում են, որ մարդկությունը գիտական բացահայտումներին պատրաստվում է գրականության միջոցով։ Սրա մեջ համոզվում ես՝ կարդալով ֆանտաստ գրողներին։ Նրանց երևակայությունը, նրբորեն նկատելով տեղի ունեցող փոփոխությունները, ստեղծում է ժամանակի համար անհավանական նախագծեր։ Այսպիսի գրողներից էր Ժյուլ Վեռնը։ Նա իր նկարագրածներով տասնյակ և հարյուրավոր տարիներով առաջ էր ընկել իր ժամանակակիցներից։ Գրողի կանխատեսումները վերաբերում էին մարդու գործունեության տարբեր ոլորտներին։

Նրա հորինած տեխնոլոգիաներից որո՞նք են դարձել իրականություն։

Ջրային և ստորջրյա մեքենաներ

Մինչ սուզանավերի ստեղծումը հեղինակը նկարագրել էր նավ, որը ջրի տակով կարող էր տեղափոխել մարդկանց։ Այդ նավը տեղ էր գտել նրա «Քսան հազար լյո ջրի տակ» ստեղծագործության մեջ։ Նրա նկարագրած «Նաուտիլիուս» սուզանավը շատ դեպքերում օգնել է ստորջրյա փոխադրամիջոցներ ստեղծելիս։ Սուզանավի մեջ եղել են այնպիսի սարքավորումներ, որոնց կնախանձեն անգամ ժամանակակից զբոսանավերը։

«Ռոբուր նվաճողի» լույս տեսնելուց տասնամյակներ անց են ստեղծվել առաջին ուղղաթիռները։ Նրանց հեղինակը եղել են Բրեգե եղբայրները։ Ժյուլ Վեռնն իր ստեղծագործության մեջ մանրակրկտորեն նկարագրել է ժամանակակից թռչող սարքը։

Տիեզերք

Լուսնի վրա առաջին մարդու հայտնվելուց հարյուր տարի առաջ այդ մասին պատմում էր Ժյուլ Վեռնը։ Նրա «Երկրից մինչև Լուսին» ստեղծագործության մեջ փամփուշտի նմանվող նավը 97-ժամյա թռիչքից հետո վայրէջք է կատարում Լուսնի վրա։ Մեկ դար անց նրա երևակայությունը դառնում է իրականություն։

Այս վեպի մեջ հեղինակը պատմել է նաև նավերի մասին, որոնք միջմոլորակային թռիչքների համար օգտագործում էին արևային էներգիան։ Այսօր այդ գաղափարը դարձել է իրականություն։

Կոմունիկացիա

Հոլոգրաֆով և տեսակապով այսօր ոչ ոքի չես զարմացնի, սակայն երկու հայտնագործություններն էլ տեղ են գտել Ժյուլ Վեռնի գրքերում։ Օդում պրոյեկցիայի մասին մենք առաջին անգամ իմացել ենք «Ամրոց Կարպատներում» ստեղծագործությունից։ Այստեղ դուքս Թելեկը Թրանսիլվանիայից ամրոց է տեղափոխվում, որտեղ տեսնում է իր մահացած կնոջ տարածական կերպարը, որը ստեղծել էր առեղծվածային գիտնականը։

«Ամերիկացի լրագրողի մեկ օրը 2889 թվականին» ստեղծագործության մեջ, մոդելավորելով ապագան, որը Երկրի վրա լինելու է 1000 տարի հետո, հեղինակը նկարագրում է մի սարք, որի օգնությամբ մարդիկ շփվում և տեսնում են միմյանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել