Հրապարակում ենք աշխարհի ամենասկանդալային 9 ստեղծագործությունների ցանկը:

1. Բորիս Վիան, «Ես կգամ՝ թքելու ձեր գերեզմանների վրա»: Վիանի այս ստեղծագործությունը միանգամից մեծ ճանաչում ունեցավ, այն սկսեց շատ լավ վաճառվել: Հեղինակն իր այս ստեղծագործությունը գրել է իր ընկերոջ խնդրանքով:

2. Հենրի Միլլեր, «Խեցգետնի արևադարձը»: Այս ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվեց Փարիզում: ԱՄՆ-ում այն արգելված էր՝ որպես պոռնոգրաֆիկ ստեղծագործություն:

3. Բորիս Պաստեռնակ, «Դոկտոր Ժիվագո»: Պատերազմական տարիների սիրո այս պատմությունը Խորհրդային միությունում մինչև 1988թ. արգելված էր, քանի որ քննադատության էր ենթարկում բոլշևիկների կուսակցությունը: 1957թ. հրատարակված վեպը Պաստեռնակի հայրենիքում հրատարակվեց միայն 31 տարի անց:

4. Ֆրանց Կաֆկա, «Կերպարանափոխություն»: Գրեգոր Զամզան, ով ֆինանսական միջոցներով աջակցում էր իր ընտանիքին, մի առավոտ հայտնաբերում է, որ վերածվել է ուտիճի: Աստիճանաբար Գրեգորի հարազատները մոռանում են նրա մասին: Կաֆկայի ստեղծագործություններն արգելված էին նացիստական և բոլշևիկյան ռեժիմների տիրապետության ընթացքում, ինչպես նաև անկախ Չեխոսլովակիայում, քանի որ Կաֆկան հրաժարվել էր գրել չեխերեն. նա ստեղծագործում էր միայն գերմաներեն լեզվով:

5. Գուստավ Ֆլոբեր, «Մադամ Բովարի»: Այս վեպը վաղուց հռչակվել է հրապարակված լավագույն ստեղծագործություններից մեկը:

6. Բրետ Իստոն Էլիս, «Ամերիկյան մոլագար»: Մինչև հրատարակվելն այս գիրքն արդեն որոշ հասարակական շրջանակների կողմից դիմադրության է հանդիպում: Հեղինակին մեղադրում էին բռնության և կնատյացության պրոպագանդման մեջ: Միևնույն ժամանակ հեղինակին սկսեցին պաշտպանել ամերիկյան գրականության հեղինակավոր դեմքերը:

7. Դեյվիդ Լոուրենս, «Լեդի Չաթերլեյի սիրեկանը»: Այս վեպի հրատարակումը մեծ սկանդալ առաջացրեց՝ կապված դրանում առկա մի շարք սեքսուալ տեսարանների նկարագրության հետ: Որոշ ժամանակ այն արգելված էր մի քանի երկրներում:

8. Հալեդ Հոսեյնի, «Քամու ետևից վազողը»: Աֆղանստանում երկու տղաների ընկերության մասին պատմող այս ստեղծագործությունն ԱՄՆ-ում որոշ ժամանակ արգելված էր սեքսուալ բովանդակության պատճառով:

9. Սալման Ռուշդի, «Սատանայական բանաստեղծություններ»: Իրանի ղեկավար Իմամ Խոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց նրա աստվածանարգության համար, ինչի պատճառով նա երկար տարիներ թաքնվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել