ԱՄՆ-ում Մեծ Կանիոն ազգային զբոսայգու այցելուները կարող էին ճառագայթահարվել ուրանով՝ հաղորդում է Independent-ը:

Տասնյակ տարիների ընթացքում ուրանի հանքաքարերը տեղակայված են եղել Մեծ Կանիոնի ազգային զբոսայգում: 19 կգ կշռող հանքաքարերով կոնտեյներները հայտնաբերել են շինարարական տարածքում, որտեղ տեղակայված են գտածոների հավաքածուները և արխիվները: Տեղական իշխանությունները հայտնում են, որ ամեն տարի կարող էր ճառագայթահարման ենթարկվել 600 մարդ։

Մեծ Կանիոն ազգային զբոսայգու անվտանգության ղեկավարը հայտարարել է, որ վարչակազմը չի զգուշացրել աշխատակիցներին և այցելուներին վտանգի մասին: Հանքաքարերը արդեն տեղափոխվել են անվտանգ վայր և քննվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել