Սննդամթերքի և դեղորայքի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) կոչ է արել տարեցներին առողջությունը բարելավելու նպատակով երիտասարդների արյան պլազմայի փոխներարկումներ չանել: Դիմումը հրապարակվել է գործակալության կայքում:

Երիտասարդների արյունը օրգանիզմի երիտասարդացման փորձերի համար օգտագործվել է դեռևս հարյուրամյակներ առաջ, սակայն 1970-ականներից ի վեր նման փորձարկումներ գրեթե չեն իրականացվել: 2014-ին հայտնի է դարձել, որ երիտասարդ մկների արյան փոխներարկումն առավել տարիքավորներին կարող է նվազեցնել վերջիններիս ծերացման հետևանքները՝ հիշողության և սովորելու ունակությունների հետ կապված խնդիրները:

Այժմ բազմաթիվ կլինիկաներ տարեց մարդկանց առաջարկում են երիտասարդ դոնորների արյան փոխներարկում իրականացնել՝ ինչպես օրգանիզմի երիտասարդացման, այնպես էլ Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների, ցրված սկլերոզի, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և այլ հիվանդությունների բուժման նպատակով: Այնուամենայնիվ, մարդու օրիգանիզմի համար նման ընթացակարգի արդյունավետության որևէ ապացույց չկա:

FDA-ն քննարկում է նման բուժհաստատություններ նամակներ ուղարկելու հնարավորությունը՝ պահանջելով դադարեցնել նմանատիպ բուժման իրականացումը, որի արդյունավետությունն ու անվտանգությունը ապացուցված չէ, չչարաշահել հիվանդների վստահությունը և առողջությունը վտանգի տակ չդնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել