Թայվանում բնակվող 32-ամյա տաքսու վարորդ Վու Մեն-Յուն սպանել է իր կնոջը՝ Փեն Հուեյին, 9-ամյա որդուն և 6-ամյա դստերը և ինքնասպանություն գործել: Բոլոր չորսի մարմինները հայտնաբերվել են տաքսու մեջ: Ենթադրվում է, որ կնոջը և երեխաներին թունավորել են, կամ նրանք խեղդվել են շմոլ գազից: Հետաքննությունը շարունակվում է:

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել, երբ 34-ամյա Փեն Հուեյը հրաժարվել է կրծքի չափերի մեծացման համար երկրորդ վիրահատության դիմել, ինչպես պահանջել է ամուսինը: Առաջին վիրահատության արդյունքը չի բավարարել տղամարդուն: Նա սկսել է ճնշում գործադրել կնոջ վրա, ինչի արդյունքում կինը որոշել է ամուսնալուծվել:

Տաքսիստը Փեն Հուեյին և երեխաներին հրավիրել է ճաշի, իբր քննարկելու ընտանեկան խնդիրները: Եվ, ըստ երևույթին, նրանց սննդի մեջ թույն է լցրել, որի արդյունքում նրանք կորցրել են գիտակցությունը: Դրանից հետո նա միացրել է ածխաթթու գազի մատակարարումը. վարորդի նստատեղի հետևում մոխրով լցված ածուխի վառարան է հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել