Դերասաններ Հյու Ջեքմանը և Պատրիկ Սթյուարթը ընդգրկվել են Գինեսի ռեկորների գրքում։ Նրանց գրանցել են որպես Marvel-ի սուպեր հերոսներին ամենաշատը մարմնավորած դերասաններ։ Այդ մասին նշվում է Guinness World Records-ի Twitter-յան էջում։

Հայտնի է, որ Ջեքմանը և Սթյուարթը խաղացել են «X մարդիկ» ֆիլմում, որտեղ նրանց մասնակցությունը տևել է 16 տարի և 228 օր։

2000 թվականին լույս է տեսել «X մարդիկ» ֆիլմը, իսկ 2017-ին դերասանները վերջին անգամ համագործակցել են ֆիլմի նկարահանման տաղավարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել