Tert.am-ը գրում է.

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության և տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, հատուկ ծառայությունների գնդապետ Իգոր Մորոզովի խոսքով՝  այսօր ռազմական գործողությունների ավարտին` «Իսլամական պետության» վախճանին, Սիրիայի ժողովուրդը զգում է հումանիտար օժանդակության կարիք: Նա նման դիտարկում արեց  լրագրողների հետ հանդիպմանը՝ տեսակամրջի միջոցով` խոսելով Հայաստանի՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին:

«Ռուսաստանն իր ուսերին է կրում Սիրիային օգնելու բեռը և կոչ է անում իր բոլոր գործընկերներին՝ օգնել Սիրիայի ժողովրդին: Հայ ժողովուրդը կապված է սիրիացիների հետ ավանդական, պատմական կապերով: Այն, որ Հայաստանը միացավ, մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա,  մեծ գործ է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել