Տեսեք, թե ինչպես կարելի է անհավանական համեղ ռուլետներ պատրաստել հավի փափկամսից՝ բանջարեղենի, հալած պանրի և ընկույզի խառնուրդից պատրաստված միջուկով։ Այս ուտեստը ձեր տոնական սեղանին, անկասկած, իր պատվավոր տեղը կգրավի և կհիացնի ձեր հյուրերին։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի փափկամիս – 500 գ
  • Գազար – 1 հատ
  • Ընկույզ – 40 գ
  • Պաքսիմատ – ըստ ճաշակի
  • Աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Սոխ – 1 հատ
  • Հալած պանիր – 100 գ
  • Ձու – 1 հատ
  • Բուսայուղ – ըստ ճաշակի։

1. Լվացեք և կտրատեք հավի փափկամիսը շերտերով, միսը լավ ծեծեք, աղ ու պղպեղ արեք։

2. Մաքրեք և մանրացրեք սոխը, քերիչով անցկացրեք գազարը։ Սոխը բուսայուղի մեջ տապակեք, ավելացրեք գազարը և խառնեք մինչև փափկելը։ Ըստ ճաշակի համեմունքներ արեք։

3. Փոքր խորանարդիկներով կտրատեք հալած պանիրը և դրեք թավայի մեջ՝ անընդհատ խառնելով բաղադրիչները, մինչև պանիրը հալվի, և զանգվածը համասեռ դառնա։

4. Այս խառնուրդը լցրեք խորը թասի մեջ, ավելացրեք մանրացրած ընկույզը և լավ խառնեք։

5. Հավի փափկամսի ծայրին դրեք 1 թ/գ միջուկ և ռուլետի նման փաթաթեք։ Հետո ռուլետները թաթախեք հարած ձվի մեջ և պատեք պաքսիմատով։

6. Ռուլետները տապակեք բուսայուղով տաքացված տապակի մեջ երկու կողմից, մինչև պատրաստ կլինեն։

7. Պատրաստի ռուլետները դրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել