Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստացել է կոնկրետ քայլերի դիմել մանկապիղծ քահանաների կողմից երեխաներին սեռական բռնության ենթարկելու ամոթալի երևույթի դեմ պայքարում: 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, պոնտիֆիկոսն այս մասին ասել է աղմկահարույց հարցով համաժողովի ժամանակ:

Հռոմի պապը քառօրյա համաժողովի շրջանակում մեկ վայրում է հավաքել աշխարհի տարբեր անկյուններից եկած Կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին, որպեսզի նրանց հետ քննարկի Եկեղեցին վարկաբեկող սեռական սկանդալը:

Նշվում է, որ վերջին երեք տասնամյակում Կաթոլիկ եկեղեցին միլիարդավոր դոլարներ է վճարել մանկապղծության մեղադրանքներով դատական գործերի շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել