Yerkir.am-ը գրում է.

Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է հաշվի առնի Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, սակայն Տոկիոն դեռ պատրաստ չէ ընդառաջ գնալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

Ըստ նրա` հատկապես կարևոր է, թե ինչպես են դրանք ամրագրված ՄԱԿ Կանոնադրության մեջ:

«Այնտեղ գրված է, որ այն, ինչ արել են հաղթող տերությունները, քննարկման ենթակա չէ»,-ասել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել