Պոռնոգրաֆիայի ուսումնասիրությունը դպրոցական ուսումնական ծրագրում ընդգրկելու առաջարկով հանդես են եկել Իռլանդական ազգային համալսարանի գիտնականները: Փորձագետների կարծիքով՝ նման դասերը երիտասարդ սերնդին կօգնի պատրաստվել իրական սեռական կյանքին, գրում է The Sun-ը:

Հետազոտողների կարծիքով, պատանիները ինքնուրույն ծանոթանալով պոռնոգրաֆիային, չեն կարողանում էկրանին տեղի ունեցածը քննադատաբար վերլուծել և այն որպես վարքագծի իրական մոդել են ընկալում, ինչը հետագայում կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության և ինքնագնահատականի վրա: Հատուկ դասերը նրանց կօգնեն հստակ սահմանազատել գեղարվեստական մասը իրականությունից: Բացի այդ՝ նման դասերը կվերացնեն, որոշ փորձագետների կարծիքով անիմաստ, սեքս-տեսահոլովակների արգելքը:

Գիտնականների առաջարկն աջակցել են անձնական, սոցիալական, բժշկական և տնտեսական կրթության ասոցիացիայում (PSHE), որը կարգավորում է դպրոցական ուսումնական ծրագրերը: Ենթադրվում է, որ փոխհարաբերություններին, սեքսին և առողջությանը նվիրված հատուկ դասաժամերը դպրոցական ծրագրերում կընգրկվեն 2020-ի սեպտեմբերի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել