Փետրվարի 21-ին՝ ժամը 12:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սենյակում (մոտ 30 քմ)՝ օդահեռացուցիչ սարքավորման (մոտ 5 քմ) մեջ, տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայրում քիմիական նյութի արտահոսք չի հայտնաբերվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:02-ին:

Ամբողջությամբ այրվել է սարքավորումը, տեղաշարժվել և մասամբ վնասվել են պատուհանները (2 հատ` յուրաքանչյուրը 4 մ երկարությամբ): Տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել