168.am-ը գրում է. 

«Մեղմ ժպտում եմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ ի պատասխան գործարար Հրանտ Պիվազյանի մեղադրանքի, որ Սանասարյանը սուտ է խոսում և փորձում է իրենից բիզնես խլել:

Նա կրկնեց մինչ այդ իր արած հայտարարությունը, թե ՊՎԾ-ի ուսումնասիրությունից հետո հանրությունը կտեսնի, թե ինչի մասին է խոսքը.

«Մենք օրենքով մեզ վերապահված լիազորություններն ենք իրականացնում: Ես որևիցե մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ»:

Դիտարկմանը, որ մամուլում կանխատեսում էր արվել, որ Դավիթ Սանասարյանը հնարավոր է կալանավորվի, ՊՎԾ պետը հակադարձեց. «Ես ո՛չ լրատվամիջոց եմ համարում, ո՛չ էլ մամուլ տվյալ քարոզչամիջոցը»:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք դատական գործ հարուցել, Սանասարյանը պատասխանեց. «Տենց խնդիր չկա: Ինձ ուզում եմ, որ ուշադիր նայեն, ես նենց ձերբակալվողի նմա՞ն եմ: Իրանց երազները չեն…»:

Հարցին՝ ի՞նչ տեսք է ունենում ձերբակալվողը, Սանասարյանը պատասխանեց. «Խեղճ, մի քիչ մեղսագործ: Ես պատի տակի բամբասանքներն առհասարակ չեմ մեկնաբանում:

Մարդիկ պատվեր են կատարում շատերը, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրեն իրենց Ֆեյսբուքում կամ իրենց քարոզչամիջոցում: Ես հո՞ ամեն մի երազ չեմ մեկնաբանելու»:

Դ.Սանասարյանը հայտարարեց, թե իր դեմ ուղղված ալիքներից ինքն ուժեղանում է, նոր փուլ են մտնում՝ ավելի նպատակասլաց, և կապ չունի՝ ով է, ինչի համար է անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել