1. Գիտելիքներ ու կրթություն ստանալ․

2. Կարողություն ու բարեկեցություն ապահովել,

3. Բարձրանալ լեռների գագաթներին,

4. Աշխարհիկ հաճույքներ ցանկանալ,

5. Կորցնել ինքնատիրապետումը։

1. Մարդը, որը ցանկանում է արագ կրթվել, փորձում է սովորել երկրորդ դասը նախքան առաջինը մանրամասն սովորելը: Քանի որ մանրամասն չի սովորել առաջին ու երկրորդ դասերը, երրորդն ու մնացածը ևս դժվարությամբ կսովորի: Կրթություն ստացող մարդը պետք է համբերատարությամբ սովորի առաջին դասն այնքան ժամանակ, մինչև այն հիշի:

Միայն այդ դեպքում կարող է անցնել երկրորդին, հետո՝ մնացածին:

Բայց սովորելու ընթացքում դանդաղել չի նշանակում ծուլանալ ու ոչինչ չանել: Դանդաղ սովորել նշանակում է կարդալ այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ սովորես տվյալ դասը:

2. Հարստության ու բարեկեցության ձգտող մարդը, որը ցանկանում է ակնթարթորեն մեծ կարողություն ունենալ, փորձում է շատացնել ու համատեղել աշխատանքների տարբեր տեսակները: Նման մարդու մոտ աշխատանքի ոչ մի տեսակ հաջողված չի կարող լինել․ արդյունքում նա կհիասթափվի: Հարստանալ ցանկացող մարդը պետք է հանգիստ ու անընդհատ կատարի այն աշխատանքը, որում վարպետացել է, որպեսզի արդյունք ունենա: Այդ մարդը կհարստանա՝ կախված նրանից, թե ինչքան ջանք է գործադրել աշխատանքում:

3. Մարդը, որը ձգտում է արագ հասնել լեռան գագաթին, ու դրա համար արագացնում է քայլերը, այլևս ուժ չի ունենա այնտեղ հասնելու: Մեկ ուրիշը, որը դանդաղ ու գիտակցաբար է բարձրանում, կհասնի մինչև լեռան գագաթը, հետևաբար մեծ բարձունքների հասնելու համար պետք է հանդարտ քայլերով առաջ գնալ:

4. Կյանքի կեսին գտնելու համար պետք չէ շտապել: Շատերը շտապում են ու չեն հասցնում ճանաչել իրենց զուգընկերոջը, և նրան ընտրում են միայն ամուսնանալու համար: Միայն ամուսնանալուց հետո են հայտնաբերում, որ իրենց հարաբերություններում կան հակասություններ, և դժբախտանում են: Պետք է չշտապել զուգընկեր ընտրելիս, որը դառնալու է քո կյանքի ուղեկիցն ու աշխարհիկ հաճույքներդ կիսող մարդը:

5. Եթե մարդը բախվում է ինչ-որ  իրադարձության ու կորցնում ինքնատիրապետումը, ապա չի մտածի պատճառի կամ հետևանքների մասին ու միանգամից կբարկանա: Այդ դեպքում նա չմտածված քայլեր է անում, որից տուժում է նրա համբավը, իսկ ընկերները սխալ պատկերացում են կազմում նրա մասին ու դադարում շփվել: Դրա համար, երբ ինչ-որ բան է պատահում, որն առիթ է տալիս ինքնատիրապետումը կորցնելու, պետք է դանդաղել ու սառը դատել:

Երեք բան, որոնք պարտադիր պետք է դանդաղ անել, քանի որ հետո դժվար է ուղղել դրանք․

1. Ամուսնանալ

2. Կառուցել

3. Դաջվածք անել

1. Բարեկիրթ տղամարդն ու կինը, որոնք ունեն բարոյական ամոթի զգացում (hiri) և բարոյական վախի զգացում (ottappa), ցանկանում են ամուսնանալ միայն մեկ անգամ, այլ ոչ թե մի քանի: Դա փոխել դժվար է, հետևաբար ամուսնական ակտը պետք է կատարվի մտածված ու դանդաղ:

2. Պատվելու համար Բուդդայի արձանը պետք է կառուցել այնպես, որ նա լինի կատարյալ, իսկ տեղը, որտեղ այն պետք է դրվի, պետք է անթերի տեսք ունենա: Եթե տեղը պատշաճ չէ, իսկ արձանը՝ ոչ կատարյալ, ապա դրանք ուղղելը բարդ կլինի, հետևաբար տաճար կառուցելիս պետք է չշտապել, լինել ուշադիր ու կարգապահ:

3. Երիտասարդները սովորություն ունեն դաջվածքներ անելու իրենց մարմնի տարբեր մասերին, իսկ երբ ծերանում են, ուզում են ազատվել դրանցից, բայց դա արդեն բավական դժվար է: Դրա համար պետք է առանց շտապելու ու երկար մտածելուց հետո միայն դաջվածքներ անել:

Բաներ, որոնք պետք է առանց հապաղելու անել

Տալ (dana), բարոյական պահվածք (sila), կենտրոնանալ (samatha), վիպասանայի պրակտիկա, որի շնորհիվ կարելի է պարգևատրվել (vipassana merits): Բուդդան ասում էր, որ, եթե պարգևատրվելու հնարավորություն ունեք այսօր, ապա այսօր պարգևատրվեք:

Հնարավորությունը, որն ունեք այսօր, չպետք է հետաձգեք վաղվան: Ինչո՞ւ չպետք է հետաձգեք: Որովհետև դուք այսօր ողջ եք, իսկ վաղը կարող եք ողջ չլինել: Ինչո՞ւ կարող է ողջ չլինեք: Որովհետև ձեր ներքին մարմինն ունի հիվանդություններ, իսկ մահն ունի զենքերի բազմաթիվ տեսակներ, ինչպես սուր, թույն և այլն: Դուք հնարավորություն չեք ունենա մահվանը խնդրելու ևս մեկ-երկու օր սպասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել