Փետրվարի 13-ից 19-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 11 երկրաշարժ:

Փետրվարի 13-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 47 կմ հարավ 3-4 բալ ուժգնությամբ և Մարանդ քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։ 

Փետրվարի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 48 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 16-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 28 և 31 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 18-ին Իրանում՝ Ահար քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք 4 բալ ուժգնությամբ և Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Սարայ քաղաքից 20 կմ հարավ-արևելք 6 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 19-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 6 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ, Նախիջևանում՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ և Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Փետրվարի 14-ին Հյուսիսային Միջատլանտյան լեռնաշղթայում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ։ Փետրվարի 17-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օվկիանայում` Պապուա Նոր Գվինեայի Նոր Իռլանդիայի Նամատանայի քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել