168.am-ը գրում է.

Երգիչ Միք Ջագերի՝ անունը չնշված ընկերն ասել է, թե Միքը խոստովանել է, որ պատրաստ է լուրջ հարաբերությունների, իսկ այդ բախտավորը դարձել է բալետի 31-ամյա պարուհի Մելանի Հեմրիքը: Այդ մասին գրել է Mirror-ը:

Իրադարձությունների նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում: Միք Ջագերն արդեն պատմության մեջ մտել է ոչ միայն որպես The Rolling Stones ռոք-խմբի վոկալիստ, այլեւ որպես հավերժական լովելաս, որն իրեն չի զրկում կանանց ուշադրությունից: Նրա անհամար սերերի թվում են հայտնվել Ջերի Հոլը, Կառլա Բրունին, Անջելինա Ջոլին, Բրիջիտ Բարդոն եւ Թինա Թյոռները:

Միքը հաճախ է ազատ հարաբերությունների մեջ եղել, եւ Մելանիի հետ Էլ նրանք պայմանավորվել էին նույն բանի շուրջ: Բայց 2017 թվականին Միքն անակնկալ կերպով դադարեցրել է իր հերթական սիրային կապը եւ վերադարձել Մելանիի մոտ, որպեսզի իր ամբողջ ուշադրությունը նվիրի իրենց ընդհանուր որդու՝ Դեւերոյի դաստիարակությանը:

Եվ ահա վերջերս Միքի ընկերը ԶԼՄ-ներին հայտարարել է, որ երգիչը վերջապես գտել է իր սերը եւ պատրաստ է իրապես լրջանալ: 2018 թվականին Մելանին ասել է, որ թեեւ ինքը Միքի հետ ազատ հարաբերությունների մեջ է եւ ապրում են տարբեր քաղաքներում, բայց իրեն միայնակ մայր չի զգում:

«Ես նրանից ավելի մեծ աջակցություն եմ ստանում, քան իմ ընկերուհիները, որոնք ամուսնական կապի մեջ են»,- նշել է նա:

Չնայած երկու հայտնիների ծանրաբեռնված գրաֆիկին, նրանք աշխատում են ամբողջ ազատ ժամանակն անցկացնել իրենց որդու հետ միասին: Անցած ամռանը Մելանին եւ Դեւերոն շրջագայության էին մեկնել Միքի հետ, ինչպես նաեւ այցելել էին Ռուսաստան՝ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությանը, հաղորդել է Life-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել