Operativ.am-ը գրում է.

Բելգիայում շուրջ 30 մարդ դեռ շարունակում է ստանալ 1941 թվականին Ադոլֆ Հիտլերի կողմից սահմանված թոշակները: Այդ անձինք 1940-ականներին ծառայել են, այսպես կոչվող, ԷՍ-ԷՍ-ի զորքերում: Հիտլերի՝ 1941 թվականին արձակված հրամանն իրավունք է տալիս նացիստական զորքերին միացած բելգիացիներին ևս ցմահ թոշակ ստանալ: 70-ից ավելի տարիների ընթացքում բելգիացի նացիստներն ամսական ստացել ու շարունակում են ստանալ 425-ից 1275 եվրո թոշակ:
Այժմ, սակայն, Բելգիայի խորհրդարանը մտադիր է քննարկել այս խնդիրը: Այդ մարդկանց անունները հայտնի են Բելգիայում Գերմանիայի դեսպանին, սակայն հետաքրքիր է, որ Բելգիայի ֆինանսների նախարարությունը գերմանական թոշակ ստացող այդ անձանց մասին տեղեկություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել