168.am-ը գրում է.

Իռլանդիայի բնակիչը, որի անունը չի նշվում, հանրապետության համար ռեկորդային ավելի քան 175 մլն եվրո է շահել EuroMillions վիճակախաղով: Այդ մասին հայտնել է Ազգային վիճակախաղի պաշտոնական ներկայացուցիչ Միրիամ Դոնոհյուն:

«Վիթխարի շահումը ցնցում կդառնա տոմսի տիրոջ համար»,- փետրվարի 20-ին ասել է նա հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային: Սա Իռլանդիայի ներկայացուցիչների թվով 14-րդ շահումն է եւ ամենախոշորը երկրի պատմության մեջ, նշել է Դոնոհյուն:

EuroMillions վիճակախաղը Եվրոպայում անցկացվում է 2004 թվականից, սկզբնապես՝ Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավելի ուշ դրան միացան Ավստրիան, Բելգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել