Ավստրալիայի Թասմանիա նահանգի բնակչուհին վիճակախաղով 1.7 միլիոն դոլար է շահել, որն ինտերնետի բացակայության պատճառով քիչ էր մնացել՝ կորցներ։

Քինգսթոն փոքրիկ քաղաքի բնակչուհին, ով ցանկացել է գաղտնի մնալ, պատմել է, որ նախկինում երբեք չի հաղթել վիճակախաղով։ Շաբաթ օրը՝ փետրվարի 16-ին, նա խանութի մոտով անցնելիս որոշել է վիճակախաղի տոմս գնել և փորձել իր հաջողությունը։

Նա գնել է 3921 համարի տոմսը և դարձել 12 հաղթողներից մեկը, սակայն այդ ամենի մասին իմացել է բավականին ուշ։ Կինը պատմել է, որ այդ ժամանակ նա տանը միացված ինտերնետ չի ունեցել և թերթեր էլ չի կարդացել, այդ պատճառով չի իմացել իր հաղթանակի մասին։

Ավստրալուհին դեռևս չգիտի, թե ինչպես է ծախսելու իր գումարը։ Նա նշել է, որ իր ընտանիքին նոր մեքենա է հարկավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել