Ուելսի Լեկսեմ քաղաքի բնակիչը կես տարվա ընթացքում կրկնակի նիհարել է։ Նիհարելուց հետո նա գումար է հատկացրել նման խնդիր ունեցող այլ մարդկանց օգնելու համար։

2016 թվականի հոկտեմբերին Բենջամին Ջեյ Սմիթը կշռում էր 140 կգ։ Նա նշում է, որ այնքան գեր է եղել, որ անգամ չի կարողացել բարձրանալ աստիճաններով։ Նա կախվածություն է ունեցել սննդից։

Նրա սննդակարգը նախաճաշին կազմված էր 4 տոստից և  3 հնդկահավից, մայոնեզով բուտերբրոդից, շոկոլադից և էներգետիկ ըմպելիքից։ Ընթրիքին նա ուտում էր մսով մեծ պիցցա, 14 կտոր հավի միս և մեկ տուփ պաղպաղակ։ Սմիթը փոխեց իր կենսակերպն այն ժամանակ, երբ նրա կինը՝ Կարան, լուրջ հիվանդացավ։

Կնոջ հիվանդությունն իր առողջության մասին մտածելու առիթ դարձավ։ Սմիթը որոշեց սնվել միայն այն ժամանակ, երբ քաղցի զգացում կունենա։ Նա սկսեց սպորտով զբաղվել և ճիշտ սնվել։ 6 ամիս անց տղամարդը ազատվեց 63 կգ ավելորդ քաշից։

Սեփական հաջողությունից ոգևորված Սմիթը որոշում կայացրեց օգնել նմանատիպ խնդիր ունեցողներին։ 2017 թվականի հոկտեմբերին նա ծախսեց ավելի քան 1 միլիոն դոլար Fine Diet Plan ծրագիրը ստեղծելու համար։ Այս ծրագիրը նախատեսված է կալորիականությունը հսկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել