Panorama.am-ը գրում է.

Հայաստանում մարդու իրավունքների, ժովովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներն այսօր մրցանակների արժանացան։

«Համընդհանուր իրավունքների» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2012 թվականից։ Այս տարի անվանակարգերը տասն էին՝  «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարդատության մատչելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիա գերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Խիզախ կին»,  «Երիտասարդ առնաջնոդ», «Հավասար հնարավորություններ» և «Համագործակցության ջատագով»։

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որն է մարդու իրավունքների երաշխավորման իրենց բանաձևը. «Իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և հետևողական գնալու ենք այս ճանապարհով։ Մեր առաջին անելիքն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ: Բայց դա չի նշանակում, որ այն մարդիկ, ովքեր չունեն այդ օբյեկտիվ ընդունակություները պետք է դուրս մնան այդ իրացումից, այլ նրանց պետք է օգնենք զարգացնելու այդ ընդունակությունները, կրթությանը նրանց համար հասանելի լինի, որ հնարավորության մեջ ևս լինեն հավասար ուրիշների հետ: Պետք է ՀՀ-ում պայմաններ ստեղծել, որ բոլոր դիրքերում լինեն լավագույները քաղաքականության մեջ, տնտեսության, կրթության, արդար հավասար հնարավորությունների»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել