Փետրվարի 20-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին՝ Ս. Գ.-ն,  գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ս. Գ.-ի (ծնված 1991 թ.) հետ իրականացրել է հոգեբանական զրույց: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել