Առանց անհարմարավետության զգացման հնարավոր չէ անտեսել շրջապատի ցանկությունները, օգնություն խնդրել և արտահայտել զգացմունքները։

«Դուրս արի հարմարավետության գոտուց» արտահայտությունը վաղուց սովորական է դարձել մոտիվացիոն ճառերի համար։ Կյանքի համար օգտակար մի շարք հատկություններ կարելի է յուրացնել միայն սթրեսային պայմաններում։

Ձեզ ենք ներկայացնում այն հատկությունները, որոնք մտնում են այս ցանկի մեջ։

Անել այն, ինչ ցանկանում ես

Անել այն, ինչ ցանկանում ես միշտ անհարմար է։ Քանի որ դեռևս մանկուց մեզ սովորեցնում են, որ մեր ցանկությունները պետք է համապատասխանեցնենք ուրիշների ցանկությունների հետ և ոչ միշտ կայացնենք այնպիսի որոշումներ, որոնք մեր օգտին են։

Երբ մարդը ցանկանում է որևէ բան ասել կամ անել, առաջին բանը, որ նա մտածում է, այն է, թե ինչ կասեն և ինչպես  կարձագանքնեն ուրիշները և հրաժարվում են սեփական ցանկությունից։ Մենք հաճախ անտեսում ենք սեփական հետաքրքրությունները, քանի որ ցանկանում ենք լավ հարաբերություններ պահպանել շրջապատի հետ։

Անել այն, ինչ ցանկանում ես՝ սովորություն է, որը զարգանում է անհարմարավետության միջավայրում։ Դուք ձեր ցանկությունները կարող եք հասկանալ միայն այն ժամանակ, երբ կսկսեք անտեսել ուրիշների սպասելիքները։

Կա նաև այլ տարբերակ՝ մնալ հարմարավետության գոտում։ Սակայն այս պարագայում պետք է վստահ լինեք, որ ձեր ցանկություններն իրոք պատկանում են ձեզ, հակառակ պարագայում դրանց իրագործումը դժվար թե ձեզ հաճույք պատճառի։

Չանել այն, ինչը չես ցանկանում

Այս հատկությունն ունի շատ լավ նմանակ՝ «ոչ» ասելու կարողությունը։

Ինչպես գիտեք, ձեր գործողությունները և ցանկությունները թելադրվում են շրջապատի կողմից։ Դա կարելի է հասկանալ, երբ խոսքը գնում է հարազատ մարդկանց մասին. հաճախ մենք նրանց համար պատրաստ ենք անել ավելին։ Խնդիրն այն է, որ կյանքի ընթացքում մենք ունենում ենք 5-15 հարազատ մարդ, սակայն փորձում ենք ավելի շատ մարդու հաճոյանալ։ Այսպես մենք պահպանում ենք հարմարավետության գոտին։

Խոսել զգացմունքների մասին

Զգացմունքների մասին խոսել նշանակում է դառնալ անպաշտպան և զգալ անհարմարավետություն։ Մյուս կողմից՝ անկեղծությունը շարունակում է մնալ մարդու կարևորությունը վկայող լավագույն միջոցներից մեկը։ Այս պարագայում անհարմարավետություն է առաջանում, քանի որ չգիտենք, թե զրուցակիցն ինչպես կարձագանքի մեր անկեղծությանը։

Ավելի լավ է աստիճանաբար ընտելանալ բաց լինելուն։ Այո՛, անհարմարավետության միջոցով, քանի որ դա ավելի արդյունավետ է, քան սթրեսի մեջ մնալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել